Հիմա արդեն պաշտոնական. Թիմաթին հրապարակել է հղի հարսնացուի լուսանկարները

17:28   5 հունիսի, 2019

35-ամյա ռեփեր Թիմաթին հաստատել է տեղեկությունները, որոնք վերաբերում էին նրա 23-ամյա հարսնացուի՝ Անաստասիա Ռեշետովայի հղիությանը։ 30 րոպե առաջ հայտնի գործարարը եւ ռեփերն Instagram-ի իր էջում կադրեր է հրապարակել սիրելիի հետ, որոնցում երեում է Ռեշետովայի կլորացած որովայնը։ Black Star-ի հիմնադիրը հրապարակումը հակիրճ է մեկնաբանել՝ «Black Star Team»։

View this post on Instagram

A post shared by Black Star (@timatiofficial) on

Ռոմանտիկ լուսանկարների շարքով կիսվել է նաեւ Անաստասիա Ռեշետովան։ «Մեծանում ենք»,- կարճ գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Reshetova Anastasia (@volkonskaya.reshetova) on

Հիշեցնենք՝ մոդելի հղիության մասին տեղեկությունները հայտնվել էին հունվարի վերջին։ Այսպիսի տեղեկատվության տարածման առիթ էր դարձել լուսանկարը, որում Անաստասիան կիսվել էր իր միկրոբլոգում։ Լուսանկարում Թիմաթին եւ Ռեշետովան պատկերված էին մայրամուտի ֆոտնին, նրանց ձեռքերը Ռեշետովայի որովայնին էին։ «Կես գումարած կես հավասար է ամբողջ»,- լուսանկարը ոչ միանշանակ մեկնաբանել էր Անաստասիան։ Հենց այս ժամանակ էլ տեղեկատվություն հայտնեց, որ ռեփերը եւ մոդելն օրինականացրել են հարաբերությունները։ Սակայն ձմռանը նրանք չէին խոսել ոչ ընտանիքի համալրման, ոչ հարսանիքի մասին։



© NEWS.am STYLE