Կանաչ թեյով սկրաբ

18:18   8 հունիսի, 2019

Կանաչ թեյի տերեւներն ունեն այնպիսի հատկություններ, որոնց շնորհիվ դրանք կարող են դրական ու օգտակար ազդեցություն ունենալ դեմքի մաշկի վրա:Կանաչ թեյով սկրաբը կարող է օգնել Ձեզ ազատվել մաշկի թեփոտումից՝ միեւնույն ժամանակ թարմացնելով եւ փափկացնելով այն:

Այսպիսով, սկրաբը պատրաստելու համար պետք է երկու ճաշի գդալ կանաչ թեյըմսաղացի կամ սրճաղացի օգնությամբ մանրացնելեւ խառնել մեկ ճաշի գդալ (մեկ-երրորդի չափով)առանց հավելումներիյոգուրտի մեջ. այս բոլոր բաղադրիչները անհրաժեշտ է մի լավ խառնել:Ստացված զանգվածի մեջ պետք է նաեւ ավելացնել երկու կաթիլ պաչուլիի յուղ՝ չոր մաշկի համար, ռոզմարին՝ յուղոտ մաշկի համար, բերգամոտ՝ նորմալ մաշկի տեսակի համար:

Հաջորդ փուլում մանրացված կանաչ թեյինանհրաժեշտ է ավելացնել ասկորբինաթթուեւ շարունակել խառնել: Ստացված զանգվածն արդեն կարելի է քսել դեմքին. պետք է նշել, որ սկրաբը բավականին մեղմ է, հետեւաբար այն ոչ մի վնաս չի հասցնի էպիդերմիսին: Դեմքը մի փոքր մերսելուց հետո սկրաբը պետք է ամբողջությամբ մաքրել հատուկ անձեռոցիկների միջոցով:

Նշենք, որ կանաչ թեյի ու եթերային յուղի ակտիվ բաղադրիչների օգնությամբ մաշկն ազատվում է ծակոտիներից ու թեփոտումից: Բացի այդ, այն նաեւ նպաստում է մաշկի տոնուսի բարձրացմանը, եւդրան թարմ ու երիտասարդ տեսք է հաղորդում:

 

Աղբյուրը՝ Fancy



© NEWS.am STYLE