Տնային պայմաններում պատրաստված սկրաբեր՝ չոր մաշկի համար

19:19   9 հունիսի, 2019

Բոլոր նրանք, ովքեր մտահոգվում եւ խնամում են իրենց մաշկը, գիտեն, որ անհրաժեշտ է մաշկի բջիջներին եւ ծակոտիներին կանոնավոր մաքրել կեղտից, փոշուց, յուղային շերտից , որոնք կուտակվում են եւ թույլ չեն տալիս, որ մաշկը շնչի։ Բայց կան մաշկի սնուցման եւ մաքրման համար նախատեսված սկրաբեր, որոնք կարելի օգտագործել ցանկացած տեսակի մաշկի դեպքում։ Էպիդերմիսը կարող է չորանալ մի շարք երեւույթների պատճառով, բայց պետք է հիշել, որ ճիշտ խնամքի դեպքում կարելի է վերականգնել բջիջների ֆունկցիաներն ու բարելավել մաշկի վիճակը։

Վարունգով սկրաբ

Թարմ կես ավոկադոյի միջուկը պետք է առանձնացնել եւ շիլայանման զանգված ստանալ, իսկ կես վարունգը՝ քերիչով անցկացնել։ Այս երկու բաղադրիչներն անհարժեշտ է միախառնել՝ մի քիչ շաքարավազ, մեկ թեյի գդալ մեղր եւ ձիթապտղի յուղ ավելացնելով։ Սկրաբն արդեն պատրաստ է եւ կարելի է քսել դեմքին՝թողնելով մեկ-քառորդ ժամ, ինչից հետո խորհուրդ է տրվում մի անգամ եւս մի փոքր մերսել դեմքը եւ  արդեն կարելի է դեմքը զգուշությամբ լվանալ։ Այս սկրաբը մաշկին թարմություն եւ փափկություն հաղորդելուց զատ, կմաքրի մաշկի մակերեսն ու կկարգավորի ջրային բալանսը։

Իմբիրով սկրաբ

Եղեգնաշաքարը պետք է մանրացնել եւ երկու ճաշի գդալ եղեգնաշաքարի մեջ ավելացնել մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ եւ նույնքան էլ մեղր։ Իմբիրի արմատները պետք է մանր քերիչով անցկացնել եւ վերցնել կես թեյի գդալի չափով։ Այս բաղադրատոմսի մեջ կարել է նաեւ անանուխի մի քանի տերեւ ավելացնել, որը բավականին ազդեցիկ է մաշկի գրգռվածության եւ քորի առկայության դեպքում։ Բոլոր բաղադրիչները պետք է մի լավ խառնել եւ մերսելով քսել դեմքի մաշկին։ Սկրաբը բավականին մեղմ ազդեցություն ունի, որի արդյունքում դեմքի արտաքին մակերեսը մաքրվում, թարմանում է եւ ազատվում թեփոտումից։ Այս սկրաբն անգամ կարել է օգտագործել մաշկային որոշ հիվանդությունների ժամանակ՝ մաշկի գրգռվածությունից, թեփոտումից եւ քորից ազատվելու համար։

 

 Աղբյուրը՝ 3koketki.ru, Fancy



© NEWS.am STYLE