Մայա Պողոսյանի ամառային լուքը

23:47   5 հունիսի, 2019

El ամսագրի գլխավոր խմբագիր, շիկահեր գեղեցկուհի Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։

Այս անգամ Մայան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում  իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ, ամառային կերպարում։ Մայան կրում է տոպ, կիսաշրջազգեստ եւ բարձրակրունկներ։ Կադրին կից նա ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքի գեղեցկությանը»։

Ավելի վաղ գեղեցկուհին միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացրել էր իր գրավիչ լուքը․ կիսաշրջազգեստ, բարձրակրունկներ, բաճկոն։

Լուսանկարին կից Մայա Պողոսյանը գրել էր․ «Այնպիսի հանգստայան օրեր էին, որ դրանցից հետո հարկավոր են կրկին հանգստայան օրեր»։



© NEWS.am STYLE