«Առաջին ալիքի» եթերում կրկին բամբասել են ամուսնալուծված Արմեն Ջիգարխանյանի մասին

10:11   6 հունիսի, 2019

«Пусть говорят» հաղորդման վերջին թողարկման եթերում 60-մյա լրագրող Անդրեյ Կարաուլովը պատմել է, որ կնոջը կասկածում է սպանության մեջ։ Նա մասնավորապես ասել է. «Կարծում եմ, որ նախկին կինս նախապատրաստում է իմ սպանությունը»։ Լրագրողի խոսքով՝ խնդիրն անշարժ գույքն է. նա 12 մեկսենյականոց բնակարան ունի, որոնք վարձակալության է տալիս, եւ իրավիճակը շատ նման է Արմեն Ջիգարխանյանի դեպքին, որի նախկին կինը սեփականացրել է ողջ բնակելի տարածքը։

«Ինչո՞ւ են նրանք ամուսնանում ծերերի հետ։ Սա պարզ հարց է՝ պարզ եւ հասկանալի պատասխանով»,- իր կարծիքն է արտահայտել հեռուստահաղորդավարը։

Այս ամենը մեկնաբանել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։ Նա առաջին հերթին հիշել է, թե որքան դժվար էր հոգ տանել ամուսնու մասին կաթվածից հետո։ «Դա սարսափելի էր, շատ բարդ, հոգեբանական, էմոցիոնալ բարդ սթրես»,- խոստովանել է ուկրաինացի դաշնակահարը, կարծես թե չգիտեր, որ մեծահասակի նկատմամբ հոգ տանելը հեշտ չէ։ Դրան հետեւել են Վիտալինայի՝ սովորական դարձած խոստովանությունները, թե որքան բացասական բաներ եւ բամբասանք է ստիպված եղել վերապրել ամուսնալուծությունից հետո։ Շատերը նրան մեղադրում էին շահադիտության մեջ, մյուսները պնդում էին, որ նա փորձել է թունավորել ամուսնուն։

Ամեն դեպքում, Վիտալինան ցանկացել եւ շարունակում է Ջիգարխանյանին միայն բարին ցանկանալ։ Կարծս թե միայն լավագույն ցանկություններից դրդված է նա դերասանին հիվանդասենյակ հասցրել՝ հարստանալով նրա ունեցվածքի հաշվին եւ գովազդվելով նրա անվան շնորհիվ։



© NEWS.am STYLE