Ջասթին Բիբերն իր «Աուդին» մուգ ընձառյուծի գույն է ներկել

12:53   2 հուլիսի, 2013

Կանադական 19-ամյա երգիչ Ջասթին Բիբերն իր «Աուդին» մուգ ընձառյուծի գույն է ներկել:

Ըստ The Sun-ի, ընձառյուծի գույներով ավտոմեքենան երգիչը ձեռք է բերել հունիսի կեսերին, 125 հազար ֆունտ սթեռլինգով: Սակայն Ջասթինին դուր չի եկել մեքենայի վառ գույնը: Նման ավտոմեքենա անցյալ ամսվա սկզբին գնել է Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին: Այն, սակայն, մուգ երանգով է: Բիբերը որոշել է հետեւել իտալացու օրինակին եւ իր մեքենան ավելի մուգ գույներով ներկել:

Justin Bieber leopard print car



© NEWS.am STYLE