Լիա Զախարյանի հմայիչ ամառային կերպարը

11:47   6 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր կադրեր է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լիա Զախարյանը սպիտակ զգեստ է կրում եւ պատկերված է քաղաքային գեղեցիկ ֆոնին։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները։ Դերասանուհին կադրերը չի մեկնաբանել, փոխարենը երկրպագուները հաճոյախոսություններ են արել նրան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին դասական կերպարում էր. նա ամբողջությամբ սպիտակ հագուստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի կոշիկների հետ։ Լիան արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել։ Նա լուսանկարները չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։ «Գեղեցիկ, սքանչելի»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE