Շուտով հարսանիք կլինի՞. Ջասթին Բիբերն ու Հեյլին մատանիներ են գնել

11:16   6 հունիսի, 2019

25-ամյա Ջասթին Բիբերը եւ 22-ամյա Հեյլի Բիբերը նախորդ տարի ամուսնացել են եւ այդ ժամանակվանից պատրաստվում են պաշտոնական հանդիսությանը։ Սիրահարները նոր լուրջ քայլ են արել՝ մատանիներ են գնել։ Կարծես թե հարսանիքը կլինի շուտով։

Հայտնի աստղերն այցել են Բեւերլի Հիլզում գտնվող Cartier խանութ, նրանցից յուրաքանչյուրը մատանի է գնել, որը կնվիրի ամուսնուն։

Ըստ վաճառողների՝Բիբերն ընտրել է 2680 դոլար արժողությամբ ադամանդե C de Cartier մատանին։ Հեյլիի ընտրությունը կանգել է առել համեստ տարբերակի վրա։ Cartier’s Love Wedding Band-ն ավելի էժան է՝ «ընդամենը» 2380 դոլար։

Սակայն մատանին այդպես էլ չի հայտնվել մոդելի մատին։ Ձախ ձեռքին նա նախկինի նման կրում է մատանին, որը Ջասթինը նվիրել է նրան առաջարկություն անելիս։ Փոխարենը կանադացի երգիչը հպարտանում է նոր գնումով։ Նա արդեն մի քանի անգամ Instagram –ում հրապարակել է դրա լուսանկարը։

Ամուսնության գրանցումից հետո զույգը ծրագրում էր հարսանյաց արարողությունն անցկացնել ձմռանը կամ 2019թ.-ի սկզբին։ Սակայն գարնանը Ջաթինը խոստովանել է, որ լուրջ դեպրեսիա է վերապրում, այդ պատճառով ժամանակավորապես դադարում է ելույթ ունենալ։ Խնդրի պատճառով արարողությունը հետաձգվել է։

Երգիչն արդեն առողջանում է եւ նույնիսկ հոլովակ է հրապարակել, սակայն մինչ այժմ չի ապաքինվել։ Վերջերս արարողությունը կրկին հետաձգվել է։

Աղբյուրը՝ Hollywoodlife
Լուսանկարները՝ Legion-media


© NEWS.am STYLE