Իվանկա Թրամփը Նիդերլանդներում ծաղկային պրինտով զգեստներ է կրում

12:15   6 հունիսի, 2019

Ավարտելով այցը Մեծ Բրիտանիա՝ ԱՄՆ նախագաի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, շարունակում է աշխատանքային այցերը։ Թրամփը մեկնել է Նիդերլանդներ, ուր շեշտը դնում է ոչ թե գործնական ոճի, այլ ամառային զգեստապահարանի գլխավոր ատրիբուտի վրա՝ ծաղկային պրինտով սպիտակ զգեստ։  

Թրամփն օդանավակայանում հայտնվել է սպիտակ, կիպ զգեստով, որը համադրել էր բարձրակրունկ կոշիկների եւ ռոմանտիկ սանրվածքի հետ։

Ավելի ուշ Իվանկա Թրամփը գագաթնաժողովի համար կրկին ծաղկային պրինտով զգեստ է ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին ականջօղերը եւ վառ կապույտ կոշիկները։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, AP, Instagram



© NEWS.am STYLE