Մելանյա Թրամփն Իռլանդիա այցի համար էլեգանտ կերպար է ընտրել

20:43   6 հունիսի, 2019

Դոնալդ եւ Մելանյա Թրամփերն ավարտել են իրենց այցը Մեծ Բրիտանիա եւ ժամանել Իռլանդիա։ Առաջին տիկինը «Շանոն» միջզագային օպդանավակայանում հայտնվել է The Row ապրանքանիշի սպիտակ վերարկուով։

Դոնալդ Թրամփի կինը չի ծանրաբեռնել կերպարը՝ այն լրացնելով բաց գույնի բարձրակրունկներով: Առաջին տիկնոջ համար պարզ սանրվածք էր ընտրվել. նա նաեւ արեւային ակնոց էր կրում։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Bazaar, Getty Images



© NEWS.am STYLE