Էմմիի շքեղ ու գրավիչ կերպարը

21:49   6 հունիսի, 2019

Երգչուհի Էմմին կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին կարմիր տաբատ է կրում, որը համադրել է սեւ տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել են արտահատիչ դիմահարդարումը եւ նուրբ վզնոցը։ «Երեկվա մասին»,- մեկնաբանություններում գրել է Էմմին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում սիրված երգչուհին ու երիտասարդ մայրիկը պատկերված էր որդու հետ։ Էմմին սպորտային հագուստ էր կրում՝ սեւ տաբատ, զոլավոր բլուզ, սպորտային կոշիկներ եւ գլխարկ։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն նշել էր, որ այն արվել է Հայաստանում. ամուսնությունից հետո Էմմին տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում։



© NEWS.am STYLE