Քլոե Քարդաշյանի առաջին ամուսինը ներողություն է խնդրել նրանից եւ «հայ հրեշտակ» անվանել

14:49   6 հունիսի, 2019

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը՝ բասկետբոլիստ Լամար Օդոմը, Hollyscoop շոուի ընթացքում Դիանա Մեդիսոնի հետ հարցազրույցի շրջանակներում անկեղծորեն պատմել է ռեալիթի-շոուի աստղի հետ իր ամուսնության մասին։ Մարզիկը հրապարակել է «Խավարից դեպի լույս» հուշագրությունը եւ գրքի նկատմամբ հանրության ուշադրությունը գրավելու համար տարբեր հարցազրույցներում որոշ մանրամասներ է պատմում։

Ламар Одом и Хлое Кардашьян

«Քլոեն իսկական հայ հրեշտակ է։ Ես հրաշալի կին եմ ունեցել, սակայն շատ վատ եմ վարվել նրա հետ»,- ասել է 39-ամյա բասկետբոլիստը՝ պատմելով այն մասին՝ ինչպես է կոմայում հայտնվել բորդելում զվարճանալուց հետո։ Լամարը նրան շնորհակալությոն է հայտնել, որ վերջինս իր կողքին է եղել։

«Ես երբեք հնարավորություն չեմ ունեցել ասելու, թե որքան երախտապարտ եմ դրա համար։ Հույս ունեմ՝ այդ մասին նրան անձամբ ասելու հնարավորություն կունենամ»,- հավելել է Օդոմը։

Роб Кардашьян, Ламар Одом, Хлое, Кортни и Ким Кардашьян

2015թ.-ի հոկտեմբերի 13-ին Օդոմին գտել են «Սիրո ռանչո» բորդելում՝ գետնին ընկած վիճակում։ Մարզիկն այնտեղ չորս օր է անցկացրել՝ օգտագործելով ալկոհոլ, վիագրա։ Նրա մոտ իշեմիկ կաթված է գրանցվել, ինչի արդյունքում նա հայտնվել է կոմայում։ Այդ ժամանալ արդեն Քլոեն եւ Լամարը միասին չէին ապրում, սակայն նա, ինչպես եւ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մյուս անդամները բասկետբոլիստին աջակցել են ինչպես կարողացել են։

Ավելի վաղ Օդոմն արդեն իսկ խոստովանել է, որ հարբած վիճակում սպառնացել է սպանել Քլոե Քարդաշյանին։

Աղբյուրը՝ Metro

Լուսանկարները՝ Hello



© NEWS.am STYLE