«Ծեր, սարսափելի». ինչու է փաստաբան Կատյա Գորդոնը քննադատել Քսենիա Սոբչակին

17:54   6 հունիսի, 2019

Եկատերինա Գորդոնը քննադատել է Քսենիա Սոբչակին արտահայտության համար, որը վերջինս թույլ է տվել Instagram-ի իր էջում։ Հեռուստահաղորդավարուհին մարդկանց բաժանել է «ազնվականների» եւ «սպասավորների»։

«Քչերն են կարողանում այդպես ապրել։ Բայց հենց այդ կանոններն են ազնվական մարդուն տարբերում սպասավորից։ Եվ հակառակը, միայն նրա կեղտը, ով երբեւէ, թեկուզ անցյալում, քեզ մտերիմ է եղել, «Շարիկովի» ճիշտ հատկանիշն է»,- գրել է Քսենիա Սոբչակը։

Այս խոսքերին կտրուկ արձագանքել է Գորդոնը, որը, մեկնաբանելով հրապարակումը, նշել է, որ ժամանակ է՝ Սոբչակը որոշակի բաներ հասկանա ու գիտակցի։ «Քսյուշա, հավանավար ժամանակ է ընդունել այն, որ դու ծեր ես, սարսափելի եւ ոչ այնքան հաջողակ... Ես կարողացա... Իսկ դո՞ւ»,- Քսենիայի էջում գրել է Գորդոնը։

Հնարավոր է, Գորդոնը զղջացել է եւ իր էջում հրաժարվել ասվածից՝ հավելելով, որ դա պրովոկացիա է։ «Ընկերներ, դուք ինձ ճանաչում եք որպես համարձակ եւ ուղիղ մարդ, սակայն այս դեպքում ես ոչ մի նման բան չեմ արել եւ ասել։ Դա պարզ պրովոկացիա է։ Պարզում ենք՝ ով է իրեն դա թույլ տվել... փոխում ենք գաղտնաբառերը»,- հայտարարել է Կատյա Գորդոնը։

Похожее изображение

Նշենք, որ Քսենիա Սոբչակը մինչ այժմ ոչ մի կերպ չի արձագանքել փաստաբանի պատասխանին։

Աղբյուրը՝ Пятый канал

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE