Ոճային. Բեյոնսեն ու Ջեյ Զին՝ բասկետբոլային հանդիպմանը

18:16   6 հունիսի, 2019

Բեյոնսեն ու Ջեյ Զին Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկն են։ Աստղային զույգի երկրպագուների համար իրադարձություն է, երբ նրանք յուրաքանչյուր անգամ ներկայանում են հանրությանը։ Բասկետբոլային հանդիպումներից մեկի ընթացքում զույգին միասին են նկատել։ Ամբողջ խաղի ընթացքում ամուսինները ծիծաղել են, գրկախառնվել եւ անսահման երջանիկ տեսք ունեցել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Beyoncé (@beyonce)

Հատկապես ուշադրություն է գրավել R&B թագուհու ոճային զգեստը։ Բեյոնսեն շագանակագույն տոպ եւ կարճ շրջազգեստ է ընտրել, կերպարն ամբողջացրել բեժ գույնի վերբնազգեստով ու բարձրակրունկներով։ Ի դեպ, նա ավելի ուշ Instagram-ում լուսանկարների շարք է հրապարակել եւ մանրամասն ցույց տվել հագուստը։



© NEWS.am STYLE