«Բացահայտ սուտ». ինչ է «թաքնված» շոուի՝ ծանր հիվանդությամբ տառապող կնոջ եւ Մալիշեւայի կոնֆլիկտի ետեւում

20:19   6 հունիսի, 2019

Հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշեւան մեկնաբանել է «Жить здорово!» շոուի մասնակից Գուլնազ Զայնուլինայի մեղադրանքները խաբեության մասին, հայտնում է Lenta.ru-ն։

Մալիշեւան Զայնուլինայի մեղադրանքներն «բացահայտ սուտ» է անվանել եւ նշել, որ վճարվել են նրա ճանապարհածախսը եւ Մոսկվայում նրա բնակությունը, ինչպես նաեւ անվճար խորհրդատվություն է տրամադրել։ Նրա խոսքով՝ կնոջը նաեւ անվճար վիրահատություն է առաջարկվել, սակայն նա հրաժարվել է եւ որոշել գումար հավաքել «իր կարիքների համար»։

Картинки по запросу гульназ зайнуллина

«Հնարավոր է՝ նրան իսկապես գումար է հարկավոր՝ Գերմանիայում բուժման համար։ Դա նրա ընտրությունն է։ Բայց մենք այստեղ իսկապես կապ չունենք»,- հայտնել է Մալիշեւան։  Խմբագիրները տարակուսած էին եւ Զայնուլինայի հետ խոսակցության ընթացքում փորձել են իմանալ՝ ինչու է նա ստել։ Ըստ Մալիշեւայի՝ ծանր հիվանդությամբ տառապող կինը պատասխանել է, որ կխնդրի տեղեկատվությունը հեռացնել մամուլից։

Картинки по запросу гульназ зайнуллина

Ավելի վաղ Գուլնազ Զայնուլինան Ելենա Մալիշեւայի «Жить здорово!» հաղորդման աշխատակիցներին մեղադրել է խաբեության մեջ։ Նրա խոսքով՝ շոուում մասնակցության դիմաց իրեն խոստացել են անվճար բուժում եւ հատուկ տրիկոտաժ, սակայն ավելի ուշ աշխատակիցներն արհամարհել են այդ պարտականությունները։



© NEWS.am STYLE