«10 տարի»․ Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի սիրառատ գրկախառնությունը (ֆոտո)

23:32   6 հունիսի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Իր Instagram-ում Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի հետ։ Հայտնի երգչուհին եւ նրա ամուսինը գրկախառնված են, իսկ Լեւոնը մեղմ համբուրում է կնոջը։ Քնքուշ կադրերին կից սիրված երգչուհին գրել է․ «10 տարի»։

Հիշեցնենք՝ երգչուհին ավելի վաղ ներկայացել էր քնքուշ կերպարում։ Նա կրում էր սպիտակ վերնաշապիկ, սեւ զգեստ եւ ժակետ։ Կադրերին կից նա անգլերեն լեզվով գրել էր․ «Սեւան․ Արցախի ճանապարհին»։

Նշենք, որ ավելի վաղ սիրված երգչուհին, որն օրեր առաջ ելույթով հանդես է եկել Արցախում, լուսանկար էր տեղադրել է միկրոբլոգում։ «Լուսաբացն էլ դիմավորեցինք Պարգեւ Սրբազանի օրհնությամբ»- մեկնաբանություններում գրել էր նա։ Սիրուշոն, ինչպես միշտ, ոճային հագուստ էր կրում՝ զոլովար, լայն տաբատ եւ սպիտակ վերնաշապիկ։



© NEWS.am STYLE