«Թագավորն ու թագուհին իրենց տանը». Քիմ Քարդաշյանը ցույց է տվել՝ ինչպես է անցկացնում երեկոները

11:11   7 հունիսի, 2019

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վերջերս նշել են ամուսնության 5-ամյա տարեդարձը, եւ աստղն Instagram-ի իր էջում ցույց է տվել՝ ինչպես է անցկացնում երեկոները, որոնց ընթացքում ազատ է ցանկացած երեկույթներից։

Լուսանկարում ամուսինները տնային հագուստ են կրում։ «Լավագույն երեկույթը»,- լուսանկարը մակագրել է Քարդաշյանը՝ նշելով, որ դրա հեղինակը քույրն է՝ Քենդալ Ջենները։

«Որքան հաճելի է», «Այնպիսի տեսք ունեք, կարծես վերջերս եք սկսել հանդիպել», «Թագավորն ու թագուհին իրենց տանը», «Այս լուսանկարը սեր է շնչում», «Չէի կարող մտածել, որ այսպիսի անհասանելի կինը կարող է ընտանեկան լինել»,- լուսանկարները մեկնաբանել են Քիմի երկրպագուները։

Բոլորովին վերջերս Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ամուսնությունը փլուզման եզրին էր, սակայն ասում են, որ աստղային զույգին միավորել է չորրորդ երեխայի՝ Փսալմի ծնունդը։



© NEWS.am STYLE