«Էխո Մոսկվի» ռադիոյում տեղի ունեցած միջադեպից հետո Մարգարիտա Սիմոնյանը հոսպիտալացվել է (վիդեո)

01:14   7 հունիսի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Էխո Մոսկվի» ռադիոյում Լյուբով Սոբոլի հետ տեղի ունեցած միջադեպից հետո հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է RT-ն։

Ավելի վաղ Սիմոնյանը Telegram-ում գրել էր, որ ռադիոկայան է գնացել եթերի, որտեղ մուտքի մոտ իրեն սպասելիս է եղել Սոբոլը՝ միացրած տեսախցիկով եւ չգիտես ինչու սկսել է հարցեր տալ, թե իբր Սոբյանինը «Մոսկվայում բնակարաններ է բաժանում իր ենթականերին»։

Սիմոնյանը հրաժարվել է մեկնաբանել եւ հավելել է, որ հարցազրույցի համար պետք է պայմանավորվել մամուլի ծառայության հետ։ Նավալնիի հավատարիմ զինակիցն ասես հետեւել է RT-ի գլխավոր խմբագրին, ինչին Սիմոնյանը պատասխանել է, որ չի ցանկանում խոսել Սոբոլի հետ, ինչպես նաեւ խնդրել է ռադիոյիկայանի աշխատակցին նրան հեռացնել, քազի իրեն չի կարելի անհանգստանալ։



© NEWS.am STYLE