«Վտանգ պտղի զարգացման համար». Մարգարիտա Սիմոնյանի հոսպիտալացման մանրամասները

10:03   7 հունիսի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Интерфакс»-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել հոսպիտալացումից։

«Չգիտեմ (որքանով է ամեն ինչու լուրջ) բժիշկներն ասել են, որ հարկավոր է մնալ հիվանդանոցում»,- խոստովանել է Սիմոնյանը։ Նա հայատարերել է, որ մոտակա օրերին կմնա բժշիշկների հսկողության ներքո։ RT-ի գլխավոր խմբագիրը պարզաբանել է, որ պտղի հետագա զարգացման համար վտանգ է առկա, քանի որ նա գտնվում է հղիության 18-րդ շաբաթում:

Նախօրեին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հոսպիտալացվել էր «Էխո Մոսկվի» ռադիոկայանում Լյուբով Սոբոլի հետ կապված միջադեպից հետո։ Սիմոնյանը Telegram-ում գրել էր, որ եկել է ռադիոընկերության եթերին, ուր մուտքի մոտ նրան միացրած տեսախցիկով սպասել է Սոբոլը եւ չգիտես ինչու սկսել է հարցնել՝ թե ինչպես է Սոբյանինն իբրեւ «Մոսկվայում բնակարաններ բաժանում իր ենթականերին»։



© NEWS.am STYLE