Իդեալական կազմվածք. Իվետա Մուկուչյանի գրավիչ լուսանկարը լողազգեստով

10:49   7 հունիսի, 2019

Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որն առանձնանում է իր ոճային կերպարներով, կիսվել է գայթակղիչ լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին վառ գույնի լողազգեստ է կրում, որն ընդգծում է նրա հրաշալի կազմվածքը։ Իվետան պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել երգչուհուն, իսկ նրանցից մեկը գրել է. «Կին երազանք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին գայթակղիչ կերպարում էր. նա սեւ, լայն տաբատ էր կրում, որը համադրել էր նույն երանգի տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել էին գլխարկը, ինչպես նաեւ աքսեսուարները։ Երգչուհին նշել էր, որ կադրերն արվել են Մայամիում։ Նա լուսանկարները չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հիացական հաճոյախոսություններ էին թողել։ «Յուրօրինակ», «Այդքան գեղեցիկ»,- գրել էին նրանք։



© NEWS.am STYLE