Նաիրա Զոհրաբյանը՝ սեւ էլեգանտ զգեստով

12:22   7 հունիսի, 2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերջին շրջանում աչքի է ընկնում իր ոճային կերպարներով։ Այս անգամ եւս նա հետաքրքիր կերպար է ընտրել։

Facebook-յան էջում հրապարակված լուսանկարում Նաիրա Զոհրաբյանն էլեգանտ սեւ զգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են ականջօղերը եւ արտահայտիչ դիմահարդարումը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարված կադրերում Նաիրա Զոհրաբյանը ներկայացել էր դասական ոճում։ Նա կրում էր սեւ պիջակ, կերպարն ամբողջացնում  էր վզնոցը։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում պատգամավորը կատարել էր հետեւյալ գրառումը․  «Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է, ուրեմն մի վախեցեք երջանիկ լինել»։



© NEWS.am STYLE