Քեյթ Մոսսը սարքավորումների համար աքսեսուարներ կստեղծի

12:20   2 հուլիսի, 2013

39-ամյա բրիտանական մոդել եւ դերասանուհի Քեյթ Մոսսը բջջային հեռախոսների մանրածախ վաճառքով զբաղվող խոշորագույն Carphone Warehouse ընկերության հետ համագործակցությամբ սարքավորումների համար աքսեսուարներ կստեղծի:

Մոդելն անձամբ է մշակել աքսեսուարների շարքը: «Հեռախոսի պատյանը նույնքան կարեւոր աքսեսուար է, ինչպես պայուսակը կամ կոշիկը: Զարմանալի է, որ այս բնագավառում ընտրությունը մեծ չէ: Ես ամբողջությամբ խորամուխ էի եղել սարքավորումների համար աքսեսուարների դիզայնի գործընթացում եւ ցնցված էի վերջնական արդյունքից»,- Մոսսին մեջբերում է The Express-ը:

Նշենք, որ բոլոր աքսեսուարները պատրաստվելու են որակյալ կաշվից եւ արտացոլելու են մոդելի անձնական ոճը: Հավաքածուն վաճառքի կհանվի այս ամռան վերջին:



© NEWS.am STYLE