Հյուսքեր ու արտահայտիչ դիմահարդարում. Ալինա Մարտիրոսյանի լուսանկարը

18:45   7 հունիսի, 2019

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Ալինա Մարտիրոսյանը սեւ բլուզ է կրում եւ զարդեր։ Կերպարն ամբողջացրել են արտահայտիչ դիմահարդարումը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը եւ սանրվածքը՝ հյուսքեր։ Լուսանկարները մեկնաբանված չեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին կիսվել էր ընտանեկան լուսանկարով։ Հրապարակված կադրերում Ալինան պատկերված էր ամուսնու՝ Կարեն Արայանի հետ։ Զույգը սպորտային հագուստ էր կրում եւ մեղմ գրկախառնված էր։ «100-րդ մակարդակ»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE