Արդարությունը հաղթել է. Ալեքսանդր Գոլովինին ճանաչել են արտամուսնական կապից ծնված աղջկա հայր

16:27   7 հունիսի, 2019

Ավարտին է մոտեցել 30-ամյա Ալեքսանդր Գոլովինի եւ մեկամյա Օլիվիա Բելոգուրովայի ազգակցության վերաբերյալ գործը։ «Կադետություն» սերիալի եւ «Տոնածառներ» ֆիլմի աստղը հրաժարվում էր ընդունել դստերը եւ ալիմենտ վճարել նրա 33-ամյա մորը՝ Սվետլանա Բելոգուրովային։ Այժմ արդեն Գոլովինը ստիպված կլինի երեխային նյութական օգնություն ցուցաբերել։

Քաղաքային դատարանը հաստատել է, որ Ալեքսանդրը Օլիվիայի հայրն է։ Դատավորն այդպիսի եզրահանգման է եկել՝ ուսումնասիրելով դատաբժշկական գենետիկական փորձաքննութան եզրակացությունը։

Այդ մասին Instagram-ի էջում հայտնել է երեխայի մայրը։ «Այսօր այսպիսի անսովոր օր է։ Լի ջերմությամբ, բարությամբ... Պաշտոնապես իմացանք 99,9 տոկոսով։ Ընդհանուր առմամբ ես երբեք կասկածներ չեմ ունեցել, քանի որ գիտեմ, թե հրաշալի երեխան ումն է եւ ով է նրա ծնողը։ Այդ պատճառով սա ընդամենը ձեւականություն է եւ Ալեքսանդրի կասկածների հանգստացում»,- հայտարարել է դերասանի նախկին սիրելին։

Այն մասին, որ Ալեքսանդր Գոլովինն արտամուսնական կապից դուստր ունի, պատմել է փաստաբան Եկատերինա Գորդոնը։ Երբ աղջկա մայրը դերասանի դեմ դատական հայց է ներկայացրել, Գոլովինին պաշտպանել է դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայան։ Նա հայտարարել է, որ Բելոգուրովան որոշել է գովազդվել եւ արագ գումար աշխատել։ Ավելի ուշ Նաստասյան օրենքի առաջ պատասխանատվություն է կրել վիրավորական բառերի համար։



© NEWS.am STYLE