Աշխարհահռչակ փասթրամի սենդվիչ եւ փուլդ փորք բուրգեր Երեւանում

16:06   7 հունիսի, 2019

Աշխարհահռչակ դելիկատես Փասթրամի սենդվիչ այսուհետ կարող եք վայելել նաեւ Երեւանում:

Հունիսի 6-ին Երեւանի կենտրոնում՝ Թումանյան 38 հասցեում, բացվեց «PASTRAMI» սենդվիչ եւ բուրգեր արագ սննդի ռեստորանը, որը տարբերվում է հաճախորդներին առաջարկվող յուրահատուկ ուտեստների ցանկով, ինքնասպասարկման սկզբունքով եւ ժամանակակից դիզայնով: «PASTRAMI»-ում առաջարկում են ամերիկյան հայտնի ուտեստներ փասթրամի սենդվիչ եւ փուլդ փորք բուրգեր:

Բացման արարողության ժամանակ հյուրերին հյուրասիրվեց մինի փասթրամի սենդվիչներ եւ փուլդ փորք բուրգերներ, իսկ երեկոյի բարձր տրամադրությունն ապահովեց բոլորի կողմից շատ սիրված D.J. Güevo-ն:

Զրուցեցինք նախագծի հիմնադիր Հակոբ Բադալյանի հետ, ով մանրամասն պատմեց «PASTRAMI»-ում մատուցվող երկու գլխավոր ուտեստներից: Փասթրամի սենդվիչը պատրաստվում է բարձրակարգ անգուս տեսակի տավարի մսից, որը հնեցվում է 14 օր, 10 եւ ավել տարբեր համեմունքներով, այնուհետեւ անցնում է դանդաղ եւ երկար բնական ծխեցում եւ, ի վերջո, հատուկ տեխնոլոգիայով եփվելով եւս 3 օր հասցվում է վերջնական պատրաստի տեսքի: Այսքան երկար ճանապարհ անցնելուց հետո հաճախորդները կարող են վայելել այս դելիկատես ուտեստը սենդվիչի տեսքով պատվերը տալուց առավելագույնը 5 րոպեների ընթացքում: Հատկանշականն այն է, որ այս սենդվիչը չի կարելի համարել ոչ առողջ սնունդ, քանի որ միսն աղացած չէ, տապակված չէ ձեթում, այլ եփվում է նորագույն տեխնոլոգիայով այնպես, որ միսը պահպանում է իր բոլոր առողջարար հատկությունները: «Երկու տարի աշխատել եմ այս միսը ստանալու ուղղությամբ: Ինձ համար այն վերածվել էր հոբբիի: Տարբեր երկրներ եմ այցելել հատուկ փասթրամի փորձելու եւ մսի պատրաստման գաղտնիքները բացահայտելու համար: Ամենակարեւորը, ի վերջո ստացել եմ այն արդյունքը, որին ձգտում էի, մնում է հաճախորդները փորձեն եւ գնահատեն: Այնուամենայնիվ, արդեն ստացել եմ շատ կարեւոր արձագանքներ անմիջապես Նյու Յորքում մատուցվող փասթրամի սենդվիչների սիրահարներից, կարծիքներն ավելի քան ոգեւորող էին ինձ համար», - ասաց Հակոբ Բադալյանը:

«PASTRAMI»-ում մատուցվող փուլդ փորք բուրգերը շատ տարածված է ԱՄՆ-ում: Այս բուրգերի հիմքը խոզի թիակի հատվածի միսն է, որը նույնպես անցել է բնական ծխեցում եւ հատուկ տեխնոլոգիայով եփվել այնքան, մինչև միսը դարձել է չափազանց փափուկ: Ինչպես փասթրամի սենդվիչն, այնպես էլ փուլդ փորքը կարող է լիարժեք դասվել առողջ սննդի շարքում, քանի որ միսը պատրաստվում է նույն տեխնոլոգիայով: «PASTRAMI»-ում հավի միս նախընտրողների համար առաջարկում են նաեւ փուլդ չիքեն բուրգեր: Ռեստորանում առաջարկում են նաեւ այլ բուրգերներ եւ սենդվիչներ ինչպես բուսակերների, այնպես էլ այլ համային նախասիրություն ունեցողների համար:



© NEWS.am STYLE