Աքսեսուարի պատճառով Մելանյա Թրամփին քննադատել են վետերանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար

19:16   7 հունիսի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանյա Թրամփին քննադատել են արեւային ակնոցի համար, որը նա կրել է միջոցառման ընթացքում, որը նվիրված էր Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 75-ամյակին։

Backlash: Many have said it was 'rude' and 'disrespectful' of the first lady to keep her sunglasses on during the special event

Մելանյան ամուսնու հետ Նորմանդիա է ժամանել՝ պաշտոնական արարողությանը մասնակցելու համար։ Նա միջին երկարության սեւ զգեստ էր ընտրել եւ արեւային ակնոց։ Քանի որ առաջին տիկինը մոռացել է հանել ակնոցը, համացանցի օգտատերերը նրան մեղադրել են կոպիտ քայլի եւ վետերանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։

Criticism: Pictured alongside Brigitte Macron (L), many pointed out that the first lady of France wasn't wearing sunglasses and Melania was

«Մելանյան կրկին ժամանակ չի գտել հանել ակնոցը պետական օրգհներգի կատարման ընթացքում։ Նույն կերպ նրա փոխարեն կարող էր երկվորյակը գալ։ Ոչ ոք ոչինչ չէր հասկանալ», «Ինչո՞ւ Մելանյա Թրամփը չի հանել արեւային ակնոցը հանդիսավոր արարողության ընթացքում։ Այնքան անհարգալից է։ Տիկին Մակրոնը ակնոց չի կրել։ Նա պարզապես չի կարող նայել մարդկանց աչքերին։ Նրան թվում է, թե շամպայն է խմում ֆրանսիական գետերից մեկի վրա»,- մեկնաբանություններում գրում են զայրացած օգտատերերը։

Yikes! Melania Trump has faced backlash online for wearing sunglasses during the D-Day commemoration in Normandy, France on Thursday afternoon

Հանդիսավոր արարողություններ տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում։ Օրվա առիթով հավաքվել են 16 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE