Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի մեղմ գրկախառնությունը

19:45   7 հունիսի, 2019

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը կիսվել է սիրառատ լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է սիրելիի՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Սոֆյան սպիտակ բլուզ է կրում եւ գեղեցիկ աքսեսուարներ է ընտրել՝ խոշոր ականջօղեր ու վզնոցներ։ «Ետնաբեմում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ դերասանուհին ավելի վաղ ներկայացել էր քնքուշ կերպարում։ Սոֆյան մեղմ շպարով էր, կրում էր ծաղկավոր ամառային զգեստ։ Հմայիչ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Կադրին կից նա մեջբերել էր Դոստոեւսկու խոսքերը․ «Ձեր հիշողությունը մի աղտոտեք վիրավորանքներով, այնտեղ կարող է տեղ չմնալ հիանալի պահերի համար»։



© NEWS.am STYLE