Վառ շրթներկ. Էմմիի հմայիչ լուսանկարը

20:45   7 հունիսի, 2019

Երգչուհի Էմմին կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին առօրյա հագուստ է կրում՝ վարդագույն վերնաշապիկ, որը համադրել է նույն գույնի վառ շրթներկի հետ։ Կերպարն ամբողջացնում են սեւ պայուսակը եւ ոճային ժամացույցը։ Լուսանկարները մեկնաբանված չեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին կարմիր տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ տոպի հետ։ Շքեղ կերպարն ամբողջացրել էին արտահատիչ դիմահարդարումը եւ նուրբ վզնոցը։ «Երեկվա մասին»,- մեկնաբանություններում գրել էր Էմմին։



© NEWS.am STYLE