Ինչպես է Սոբչակին հաջողվել հաշտեցնել Կիրկորովին եւ Պրիգոժինին

20:19   7 հունիսի, 2019

Ֆիլիպ Կիրկորովի հետ հարցազրույցից հետո ՌԴ նախագահի նախկին թեկնածու Քսենիա Սոբչակը կարծես թե «շեֆություն է վերցրել  նրա վրա» եւ որոշել էստրադայի թագավորին հաշտեցնել Իոսիֆ Պրիգոժինի հետ, գրում է Дни.ру-ն։

Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում երաժշտական մրցանակաբաշխության պատրաստության ընթացքում։ Սոբչակն օգտագործել է պահը եւ հանդես եկել խաղաղարարի դերում։ Ե՛վ Պրիգֆոժինը. ե՛ւ Կիրկորովը խոստովանել են, որ փոխադարձ պահանջներ չունեն եւ միմյանց ձեռք են սեղմել։ Քսենիան լուսանկարել է դա եւ հրապարակել Instagram-ի էջում։

Ավելի վաղ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը ներկայացրել էր երգիչ Ֆիլիպ Կիրոկորովի հետ կոնֆլիկտի մանրամասները։ Նրա խոսքով՝ սկանդալի պատճառ է դարձել էստրադային արտիստի արտահայտությունը Վալերիայի մասին։ Մասնավորապես, Պրիգոժինը Քսենիա Սոբչակին տված հարցազրույցում ասել էր, որ Կիրկորովը պրոդյուսերին մեղադրում է նրանում, իբրեւ թե շատ բանի է պատրաստ հանուն ճանաչման եւ առանց մտածելու կարատավորեր կնոջ պատիվը։ 

Картинки по запросу пригожин киркоров

Պրիգոժինը հայտարարել է, որ Կիրոկորովին իր զայրույթից փրկել է միայն Վալերիայի պաշտպանությունը։ Ընդ որում, պրոդյուսերը հավաստիացրել է, որ չի նախանձում իր հակառակորդին, ինչպես նաեւ ենթադրել էր, որ հնարավոր է՝ Կիրկորովն «այդ կերպ արտահայտում է սերն իր հանդեպ» եւ անտարբեր չէ Վալերիայի նկատմամբ։



© NEWS.am STYLE