Վենսան Քասելի եւ Թինա Կունակիի նորածին դստեր առաջին լուսանկարները

13:13   8 հունիսի, 2019

Վենսան Քասելին եւ նրա 21-ամյա կնոջը՝ Թինա Կունակիին հաճախ են միասին տեսնում ռեստորաններում, որտեղ հերթական անգամ՝ ճաշի ժամանակ, պապարացիները «բռնացրել են» նրանց» Աստղային զույգին ուղեկցում է նրանց նորածին դստեր՝ Ամազոնի դայակը։ Օրերս աստղային զույգը մեկնել է Մալիբու, որպեսզի հանգիստն անցկացնի Քալիֆորնիայի լողափերից մեկում։

Երեկ համացանցում հայտնվել են փոքրիկ Ամազոնի առաջին լուսանկարները։ Աղջնակին այնպես են լուսանկարել, որ հնարավոր է տեսնել նրա դեմքը։ Դերասանի եւ մոդելի դուստրը արդեն մեկ անսական է։ Ինչպես աստղային շատ հայրիկներ, այնպես էլ Քասելը հավանության չի արժանացնում փոքրիկ երեխաների նկարահանումը։ Այդուհանդերձ երկրպագուները կարողացել են տեսնել փոքրիկի դեմքը։ Կինոդերասանը չի վախենում նորածնի հետ մենակ մնալուց։ Երբ կինը նրանց միայնակ է թողնում եւ զբաղվում իր գործերով, դերասանը ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա։

Չնայած, որ աղջնակը դեռ շատ փոքրիկ է, աստղային ծնողները բոլոր կարեւոր միջոցառումների ժամանակ նրան վերցնում են իրենց հետ։

Հիշեցնենք, որ 52-ամյա Վենսան Քասելն եւ նրա 21-ամյա կինը՝ Թինա Կունակին ծնողներ են դարձել ապրիլ ամսին։ Զույգը դուստր է ունեցել։ Այս մասին Վենսանը հայտնել էր իր Instagram-ում։ 

Դերասանը գրառում էր կատարել, որում գրել էր․ «Ամազոնին ծնվեց»։ Իսկ հրապարակումն առաջինը մեկնաբանել էր մոդելի եղբայրը՝ Զաքարի Կունակին, որը գրել էր․ «Զոզո»։ Կարծում ենք, որ սա փոքրիկի անվան փաղաքշական տարբերակն է։

Աղբյուրը՝ Gal Post

Լուսանկարները՝ AFP/Getty Images, Pressa.TV, Instagram



© NEWS.am STYLE