Բիկինիի սեզոնը բացված է․ Յուլյա Կովալչուկը ցուցադրել է սլացիկ կազմվածքը

10:11   8 հունիսի, 2019

36-ամյա երգչուհի եւ հաղորդավարուհի Յուլյա Կովալչուկը հպարտացել է իդեալական կազմվածքով։

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացել է լողազգեստով։ «Կին լինելն ինձ ավելի է դուր գալիս։ Չնայած իմ ալտեր էգոյի հայտնիությունը ստիպել է ինձ խանդել», - հրապարակմանը կից հայտարարել է Յուլյան։

Կադրում Յուլյան շրջապատված է կանաչով, նա կերպարանք է ընդունել այն տան լողավազանի մոտ, որը կառուցել են ամուսնու՝ երգիչ Ալեքսեյ Չումակովի հետ մերձմոսկովյան շրջանում։ Երիտասարդ մայրիկը կրում է մուգ կանաչ լողազգեստ։

Յուլա Կովալչուկի հետեւորդներն ու երկրպագուները անմիջապես արձագանքել են։ Նրանք նշել են, որ երգչուհին հիանալի կազմված ունի։ «Հիանալի կազմվածք», «Ինչպե՞ս է ձեզ հաջողվել ծննդաբերությունից հետո այսքան սլացիկ մարմին ունենալ», «Ավելի հիանալի բան չէի տեսել», - կադրին կից մեկնաբանությունների հատվածում գրել են երկրպագուները։



© NEWS.am STYLE