Էրոտիկ պար ձողի վրա․ VARDA-ն խոստովանել է

14:14   8 հունիսի, 2019

Երգչուհի եւ պարուհի VARDA-ն միկրոբլոգի իր էջում պարբերաբար փիլիսոփայական գրառումներ է կատարում, կիսվում սիրելիի հետ ջերմ լուսանկարներով, պատմում է իր հանգստի, առօրյայի, աշխատանքի մասին։

View this post on Instagram

Այսօր պարուհին իր Instagram-ում նոր տեսանյութ է տեղադրել, որում «Горячий Шоколад» խմբի նախկին մենակատար Տատյանա Ռեշետնյակի հիթի ուղեկցությամբ պարում ձողի վրա։ Հոլովակում պարուհին մարմինն ընդգրկող սեւ հանդերձանքով է, որն ունի իր բացատրությունը։

«Այժմ ձողի վրա պարերի տեսանյութ հրապարակելը հեշտ չէ, կարծես թե Instagram–ը արգելափակում է որոշ տեսանյութեր` դրանք չափից ավելի էրոտիկ համարելով։ Ռուսական թրեքերի տակ եւս ստիպված ես լինում պարել, որպեսզի խուսափես արգելափակումից, բայց լավ է, որ կան այսպիսի հիանալի երգեր, ինչպիսին TAYANNA–ի «9 կյանք»-ն է», – խոստովանել է Վարդան։

Հիշեցնենք՝ նա ավելի վաղ մանկության տարիներին արված լուսանկար էր հրապարակել ու նշել, որ այդ շրջանում մարզվել է «Առլեքին» ստուդիայում։ «Վերջրես ես տեսահոլովակ էի հրապարել, որը շատերին էր հուզել։ Ես, ծաղիկները ձեռիքս, քայլում էի դեպի սիրելի մարզիչս։ Այս լուսանկարն արվել է այն շրջանում, երբ ես մարզվում էի «Առլեքին» ստուդիայում Գալինա Ֆյոդորովնայի մոտ։ Ցավոք սրտի, այդ շրջանի լուսանկաներ չեն պահպանվել ինձ մոտ։ Որքան ես ուրախացա՝ երբ ինձ ուղարկեցին այս լուսանկարը։ Ի՞նչ եք կարծում՝ քանի տարեկան եմ լուսանկարում»,- գրել է VARDA-ն ՝ օգտագործելով VARDA-ն չի փոխվել հեշթեգը։



© NEWS.am STYLE