Ուփս․ Քիմ Քարդաշյանը, կարծես, մոռացել է կրծկալ կրել

14:48   8 հունիսի, 2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կարողանում է ուշադրության կենտրոնում գտնվել։

Երեկ, հեռուստաաստղը կրտսեր քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ լանչի է դուրս եկել Լոս Անջելեսում։ Հանդիպման համար նա ընտրել է բաց երանգի, մարմինն ընգրկող տաբատ, Yeezy ապրանքանիշի բարձրակրունկներ, որոնք էլ համադրել է տոպի հետ։ Սակայն, հետաքրքրականը նրա կրծկալի բացակայությունն է, ինչն էլ գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վերջերս նշել են ամուսնության 5-ամյա տարեդարձը, եւ աստղն Instagram-ի իր էջում ցույց է տվել՝ ինչպես է անցկացնում երեկոները, որոնց ընթացքում ազատ է ցանկացած երեկույթներից։

Լուսանկարում ամուսինները տնային հագուստ են կրում։ «Լավագույն երեկույթը»,- լուսանկարը մակագրել է Քարդաշյանը՝ նշելով, որ դրա հեղինակը քույրն է՝ Քենդալ Ջենները։

«Որքան հաճելի է», «Այնպիսի տեսք ունեք, կարծես վերջերս եք սկսել հանդիպել», «Թագավորն ու թագուհին իրենց տանը», «Այս լուսանկարը սեր է շնչում», «Չէի կարող մտածել, որ այսպիսի անհասանելի կինը կարող է ընտանեկան լինել»,- լուսանկարները մեկնաբանել են Քիմի երկրպագուները։

Աղբյուրը՝  DailyMail

Լուսանկարները՝ BACKGRID



© NEWS.am STYLE