Սլացիկ կազմվածք, արեւ, ծով․ Մերի Հակոբյանի հոլովակը՝ նավի վրայից

15:42   8 հունիսի, 2019

Դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում վերջին ժամանակներս բավականին ակտիվ է: Նա ամեն օր իր երկրպագու-օգտատերերին զարմացնում է նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով: Երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում ցուցադրում է հմայիչ լուքեր, street style-եր, շքեղ ֆոտոշարքերից լուսանկարներ։

View this post on Instagram

Այս անգամ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է գայթակղիչ ու ոճային կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է կարմիր, համարձակ բացվածքներով զգեստ։ Նա նավի վրա է։ Հոլովակին կից Մերին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ դերասանուհին միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել էր հմայիչ ու ոճային կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում էր վարդագույն, ատլասե զգեստ, սպորտային կոշիկներ։ Իսկ կերպարը համալրում էր սեւ գոտին։ Գրավիչ կադրին կից Մերին գրել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Միշտ պետք է լավի մասին մտածել եւ լավ մտածել․․․»։



© NEWS.am STYLE