Արփի Գաբրիելյանի շքեղ կերպարը

16:18   8 հունիսի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր քնքուշ կերպարը։

Արփին լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում։ Նա կրում է կարմիր, եթերային, փքված, երեկոյան զգեստ։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։ Շքեղ կադրին կից Արփին մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝  ավելի վաղ հրապարկված կադրերում Արփին սպիտակ տաբատ էր կրում, որը համադրել էր վանդակավոր պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սեզոնի ամենանորաձեւ պայուսակը, սպիտակ կոշիկներն ու արեւային ակնոցը։ Արփին նաեւ խոշոր վզնոց էր կրում։



© NEWS.am STYLE