Բոդի, կոնքից ներքեւ սպորտային տաբատ․ Ռիփիի գայթակղիչ լուսանկարը

18:43   8 հունիսի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին լինելով ակտիվ միկրոբլոգի իր էջում, գրեթե ամեն օր նոր հրապարակումներ է կատարում՝ իր հետեւորդներին ցուցադրելով նոր ֆոտոշարքերից կադրեր, հմայիչ ու իրեն հատուկ՝ գայթակղիչ լուսանկարներ։

Երգչուհին այսօր իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետուորդ-երկրպագուներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է սեւ բոդի եւ մոխրագույն սպորտային տաբատ, իսկ կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները։ Հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին դասական կերպար էր ընտրել. նա սպիտակ տոպ էր կրում որը համադրել էր նույն գույնի պիջակի տաբատի հետ։ Կերպարն ամբողջացրել էին ոսկեգույն ժամացույցը եւ վառ դիմահարդարումը։ «Ես ու իմ լռությունը»,- մեկնաբանություններում գրել էր նա։

 

 

Լուսանկարները՝ @vahestep



© NEWS.am STYLE