«МУЗ-ТВ 2019» մրցանակաբաշխություն․ հաղթողներն ու աստղային կերպարները (ֆոտո)

20:49   8 հունիսի, 2019

Շողշողուն երեկոյան զգեստներ, դասական կոստյումներ, ուղտեր կարմիր գորգուղու վրա, վառ բեմական կերպարներ․ երեկ Մոսկվայում տեղի է ունեցել ամենամյա 17-րդ ազգային «МУЗ-ТВ 2019» մրցանակաբաշխությունը։

Մրցանակաբաշխության վարողները՝ Մաքսիմ Գալկին, Լերա Կուդրյավցեւա, Քսենիա Սոբչակ, Ալեքսանդր Ռեւա։

Ռուսական շոու բիզնեսի աստղերը մեծ հաճույքով ցուցադրել են իրենց հանդերձանքներն ու անսովոր կերպարները։ Ոմանք կարմիր գորգուղի են դուրս եկել դասական կոստյումներով, ոմանք էլ այն օգտագործել են փիար-ի համար եւ էքսպերիմենտներ են արել իրենց արտաքինի հետ։

Մեծ ուշադրության է արժանացել Օլգա Բուզովայի հայտնությունը։ Հաղորդավարուհին մրցանաբաշխության կարմիկր գորգուղու վրա ներկայացել է ուղտերի եւ արեւելյան հագուստով տղամարդկանց ուղեկցությամբ։

Այդուհանդերձ հասարակությունը մեծ խանդավառությամբ դիմավորեց Օլգային։ Նման հնարքով երկրպագուների առջեւ չկարողացավ պարծենալ անգամ ռուսական էստրադայի «արքա» Ֆիլիպ Կիրկորովը։

Կարմիր գորգուղու վրա փայլել են Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարեւը, Պոլինա Գագարինան, Եգոր Կրիդը, Գրիգորի Լեպսը, «Руки Вверх!» խումբը, Լոբոդան, Աննա Սեդոկովան, Ալեքսանդր Պանայոտովը։

МУЗ-ТВ 2019 մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել Դիմա Բիլանը՝ «Լավագույն վիդեո», Ֆիլիպ Կիրկորովը՝ «Լավագույն երգ» անվանակարգերում։ «Տարվա հայտնություն»-ը բաժին հասավ երգչուհի Zivert-ը, «Լավագույն դուետ»՝ Ֆիլիպ Կիրկորով եւ Եգոր Քրիդ, ինչպես նաեւ Վալերիա եւ Եգոր Կրիդ։

Սերգեյ Լազարեւը հաղթել է միանգամից երկու անվանակարգերում։ «Լավագույն համերգային ծրագիր» անվանակարգում հաղթանակը Անի Լորակինն էր։   «Լավագույն կանացի վիդեո» անվանակարգում հաղթեց Պոլինա Գագարինան։

Աղբյուրը՝  Teleprogramma.pro

Լուսանկարները՝ Instagram, PR СЛУЖБА МУЗ-ТВ



© NEWS.am STYLE