Լետիցիա թագուհին՝ ատլասե տոպով եւ բարձր գոտկատեղով տաբատով

22:16   8 հունիսի, 2019

46-ամյա Լետիցիա թագուհին կրկին անգամ ներկայացել է ոճային կերպարում։

Իսպանիայի առաջին տիկինը ներկա է գտնվել ուսանողների հետ ամենամյա հանդիպմաը։ Պաշտոնական միջոցառման համար նա ընտրել է իսպանական Mango ապրանքանիշի մուգ կապույտ, ատլասե տոպ եւ նույն երանգի Hugo Boss ապրանքանիշի կյուլոտ (յուրօրինակ տաբատ)։ Կերպարն ամբողջացրել են Carolina Herrera բարձրակրունկները։

Իսպանիայի թագուհու միատոն look-ը աքսեսուարներով չի ճնշել, նա բավարարվել է միայն կլաչով եւ ականջօղերով։

Իսպանիայի թագավորի կինը սիրում է ազգային ապրանքանիշի հագուստ կրել։

Источник и фото - GraziaMagazine



© NEWS.am STYLE