Նաստյա Կամենսկիխը հղի՞ է

23:13   8 հունիսի, 2019

Ուկրաինացի երգչուհի Նաստյա Կամենսկիխը երկար ժամանակ չէր մեկնաբանում հղիության մասին լուրերը։ Հունիսի 5-ին նրանք վերադարձել են մեղրամսից, որը վայելում էին Թուրքիայում։ Իրենք հիթերը կատարելիս նրանք մեկնաբանեցին երկրպագուներին հետաքրքրող հարցը։ 32-ամյա Կամենսկիխը հայտարարել է, որ դեռ երեխայի չի սպասում, սակայն հանգստի ժամանակ նա իրոք գիրացել է։

«Բոլորը գրում են, որ ես հղի եմ։ Սակայն դա այդպես չէ, ես պարզապես հանգստի ժամանակ շատ եմ կերել, ճիշտ է», - հայտարարել է աստղը։

Իսկ ահա ֆանատները, որոնք ներկա են գտնվել համերգին միեւնույն է հակառակ կարծիքի են։ Լրագրողներին հաջողվել է հետաքրքրվել հանդիսատեսներից մի քանիսից, իսկ նրանք վստահ են, որ երգչուհին հղի է։

Каменских продемонстрировала ягодицы / фото instagram.com/kamenskux

Ավելի վաղ Նաստյան իր հետեւորդ-երկրպագուների հետ կիսվել է կադրով, որն ամենայն հավանականությամբ արվել է տեսահոլովակի նկարահանման ժամանակ։ Լուսանկարում երգչուհին ներքնազգեստով կերպարանք է ընդունել լոգարանում, մերկ կուրծքը ծածկելով ձեռքերով։ Երկրպագուները հիացել են եւ անմիջապես մեկնաբանությունների հատվածում գրառումներ են կատարել։ Դե ինչ, լուսանկարն իրոք գայթակղիչ է ստացվել։

Աղբյուրը՝ ТСН



© NEWS.am STYLE