Ինչպես վերականգնել ռոմանտիզմը հարաբերություններում

20:22   9 հունիսի, 2019

Բոլորին հայտնի է, որ կենցաղը սպանում է ռոմանտիզմը հարաբերություններում։ Բայց պետք չէ չափից շատ խորանալ կենցաղի մեջ։ Հասկանալի է, որ դուք բազմաթիվ կենցաղային հոգսեր ունեք։ Բայց հավատացեք, դրանք ոչ մի տեղ չեն փախչի։ Իսկ ձեր սիրելիին մի քիչ լրացուցիչ ժամանակ հատկացնելը երբեք չի խանգարի։ Գեղեցիկ սանրվածք արեք ու թեթեւ շպարվեք, հագեք գեղեցիկ հագուստ։ Այլ կերպ ասած՝ պատրաստվեք ժամադրության բոլոր կանոններով, ու հրավիրեք Ձեր ամուսնուն ռոմանտիկ հանդիպման։

Մի սպասեք ռոմանտիկ դրսեւորումների Ձեր ամուսնու կողմից։ Առաջին քայլն ինքներդ արեք։ Գրեք նրան սիրային հաղորդագրություն, փոքրիկ հաճելի անակնկալ պատրաստեք եւ, կարեւորը, մի մոռացեք հարմար պահ ընտրել։ Ու կտեսնեք, թե ինչպես է փոխվում նրա վերաբերմունքը։  

Չմոռանանք դասական ռոմանտիկ երեկոյի մասին: Այն անցկացրեք երկուսով։ Ստեղծեք համապատասխան մթնոլորտ՝ մթնշաղ, մոմերի լույս, նրբահամ գինի, թեթեւ ընթրիք, չպարտադրող ֆոն եւ միայն դուք երկուսդ։

Եվ իհարկե, եթե ցանկանում եք վերականգնել երբեմնի զգացմունքներն ու կազմակերպել ռոմանտիկ երեկո ամուսնու համար, որը սահուն վերածվում է կրքոտ գիշերվա, ուրեմն մեկընդմիշտ մոռացեք այս արտահայտությունը․ «Ոչ այսօր, գլուխս ցավում է»։ Լավ սեքսուալ հարաբերությունները կլավացնեն ռոմանտիկ միջավայրը։ Ամուսինը կիմանա, թե ինչքան եք տենչում նրան, ինչ հաճույք է նրան սպասում ու ինչ հաճույք եք դուք զգում։ Իսկ դա, ի դեպ, միշտ էլ շոյում է տղամարդու ինքնասիրությունը։

 

Աղբյուր՝ timeforwoman.ru



© NEWS.am STYLE