Նաիրա Զոհրաբյանը ձիու վրայից կադր է հրապարակել․ նա չի դադարում զարմացնել հետեւորդներին

10:12   9 հունիսի, 2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերջին շրջանում աչքի է ընկնում իր ոճային կերպարներով։

Այս անգամ եւս նա ներկայացել է հետաքրքիր կերպարում։

Պատգամավորն իր Facebook-յան էջում նոր լուսանկար է տեղադրել, որում ներկայացել է ծաղկավոր, եթերային, թեթեւ զգեստով։ Կերպարն ամբողջացրել են ամառային կոշիկները։

«Լուսաբացը դիմավորելիս», - հրապարակմանը կից գրել է Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարված կադրերում Նաիրա Զոհրաբյանը ներկայացել էր դասական ոճում։ Նա կրում էր սեւ պիջակ, կերպարն ամբողջացնում  էր վզնոցը։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում պատգամավորը կատարել էր հետեւյալ գրառումը․  «Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է, ուրեմն մի վախեցեք երջանիկ լինել»։



© NEWS.am STYLE