Ռեփեր Գուֆը հայտնվել է հիվանդանոցում

13:23   9 հունիսի, 2019

Ռեփեր Գուֆի երկրպագուներն անհանգստացած են․ արտիստը հայտնել է, որ ոսի մասում վնասվածքով գտնվում է հիվանդանոցում։ Այդուհանդերձ նա չի մանրամասնում, թե ինչ է իր հետ տեղի ունեցել։

Գուֆի հարազատներն ու ընկերները նույնպես չեն մեկնաբանում տեղի ունեցածը։ Ալեքսեյ Դոլմատովն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում գտնվում է հիվանդասենյակում, ուսի վրա կա վիրակապ, սակայն այս ամենից բացի նա ծխում է։ Ռեփերի ներկայացուցիչը հրաժարվել է բացատրել, թե ինչ է տեղի ունեցել։

«Չենք մեկնաբանում», - «360» հեռուստաալիքին հայտարարել է Դոլմատովի օգնականը։

Ավելի վաղ 39-ամյա ռեփեր Գուֆը սարսափելի հրդեհի տեսանյութ էր հրապարակել եւ երկրպագուներին ստիպել էր անհանգստանալ։ Բանից պարզվել է, որ այրվել է հիփ-հոփ կատարողի հարեւանների տունը։

Երաժիշտի համերգային տնօրենը մեկնաբանել էր տեղի ունեցածը։ «Հրդեհի տեսագրությունն, իսկապես, Գուֆն է կատարել։ Նա առաջիններից է նկատել, որ այրվում է հարեւանների տունը։ Հրշեջներն արագ են աշխատել, եւ, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Վտանգ կար, որ կրակը կտարածվի դեպի երաժիշտի տուն, սակայն դա տեղի չի ունեցել»,- «КП»-ի հետ զրույցում պարզաբանել էր նա։



© NEWS.am STYLE