«Իմ բնական կրծքերն ու շրթունքները»․ սկանդալային Շպռոտի թոփլես լուսանկարը

14:49   9 հունիսի, 2019

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին այսօր իր  Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է թոփլես։ Երգչուհին կրում է կարմիր վարտիք, սեւ, ծաղկավոր զուգագուլպա, իսկ ձեռքերով փակել է մերկ կուրծքը։ Արխիվային կադրին կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Իմ բնական կրծքերն ու շրթունքները։ Կադրում ես 22 տարեկան եմ, իմ առաջին ձայնասկավառակի շապիկը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում նա կրում էր սեւ կաշվե, համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ, որը ցուցադում էր սլացիկ ոտքերը, սպիտակ, թափանցիկ վերնաշապիկ։ Շպռոտն արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել։



© NEWS.am STYLE