Prada-ն 19 տարվա ընթացքում առաջին սեւամորթ մոդելն է ընտրել

16:14   2 հուլիսի, 2013

Prada ընկերությունը 19 տարվա ընթացքում առաջին անգամ աշխատանքի է հրավիրել սեւամորթ մոդելի: The Daily Mail-ի փոխանցմամբ, նորաձեւության ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուն գովազդելու է Մալաիկա Ֆյորտը, ով ծնվել է Քենիայում եւ մեծացել Մեծ Բրիտանիայում:

2011 թվականից մոդելային կարիերա սկսած Մալաիկայի գործընկերներն են լինելու պոդիումի հայտնի աստղեր, այդ թվում՝ Քրիսթի Թարլինգթոնը:

Նշենք, որ Prada-ն հազվադեպ է համագործակցում սեւամորթ եւ ասիացի մոդելների հետ, այդ պատճառով Մալաիկային հրավիրելը կարելի է պատմական անվանել: Նախորդը Նաոմի Քեմփբելն էր, ում հետ Prada-ն աշխատել է 1994 թվականին: 2008 թվականին նորաձեւության ապրանքանիշի ցուցադրությանը մասնակցել է եւս մեկ սեւամորթ մոդել՝ Ջորդան Դաննը, սակայն նա Prada-ի դեմքը չէր:



© NEWS.am STYLE