Ջորջ Մայքլի գերեզմանը սրբատեղի չի դառնա

15:12   9 հունիսի, 2019

Հայտնի բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի ընտանիքի անդամները որոշել են նրա գերեզմանը սրբատեղի չվերածել։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով The Sun-ին։

Ինչպես նշվում է, երգչի բազմաթիվ երկրպագուներ պահանջել են սուպերաստղի համար ոչ սովորական տապանաքար պատրաստել։ Սակայն Ջորջ Մայքլի ընտանիքի անդամները որոշել են չանել նման բան։ Նրանց կարծիքով, եթե անսովոր տապանաքար դնեն, ապա այն կդառնա սրբավայր եւ շատերը կարող են այն տուրիստների այցելությունների վայր դարձնեն։

«Ընտանիքը խնդրել է, որպեսզի գերեզմանի վրա ոչինչ չլինի, ոչ քար, ոչ խաչ, որպեսզի երկրպագուները չիմանան, թե որտեղ նրան գտնեն», - պատմել է աղբյուրը։

Ավելի վաղ հայտնում էին, որ Ջորջ Մայքլի մահից հետո թողարկվել է նրա հետմահու սինգլը։

Հիշեցնենք, որ Ջորջ Մայքլը մահացել է 2016թ․-ին՝ 53 տարեկան հասակում։ Նրա վերջին, նոր սինգլը՝ White Light-ը ներկայացվել է 2012թ․-ի Օլիմպիադայի փակման ժամանակ՝ Լոնդոնում։



© NEWS.am STYLE