Անդրեա Բոչելին եւ երգչուհի Զառան ելույթ են ունեցել Սանկտ Պետերբուրգում

16:16   9 հունիսի, 2019

Պետերգբուրգյան միջազգային տնտեսական ամենամյա համաժողովի մշակույթի փառատոնը համերգային գլխավոր հարթակներում, ցուցահանդեսներում եւ կինոցուադրությունների ժամանակ միավորում է տասնյակ հազարավոր մարդկանց։

Ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է երկօրյա՝ «Դասականից մինչեւ ռոք» խորագիրը կրող երաժշտական փառատոնը։ Փառատոնի առաջին օրը ելույթ է ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող տենոր Անդրեա Բոչելին։ Միջոցառմանը հրավիրված են եղել նաեւ սոպրանո Աիդա Գարիֆուլլինան եւ թավջութակահար Անաստասիա Պետրիշակը։

Պետերբուրգում երգչուհի Զառան եւ Անդրեա Բոչելին ներկայացրել են երկու ստեղծագործություն՝ «The Prayer» եւ «Time to Say Goodbye»։ Այդ օրը հրապարակում 40 հազար հանդիսատես է եղել։ Վերդիի, Շուբերտի, Պուչինիի երաժշտությունը տարածվել էր ողջ հրապարակով։

Իր Instagram-ում Զառան համերգից լուսանկարներ է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով մաեստրոյին եւ հանդիսատեսին։

«Ինձ համար երջանկություն է իմ հարազատ քաղաքում ելույթ ունենալ Անդրեա Բոչելիի հետ։ Երբ ես երգում եմ նր հետ, ասես Աստծո հետ եմ երգում։ Հույս ունեմ, որ հանդիսատեսը դեռ երկար կհիշի այս համերգը», - կադրերին կից գրել է Զառան։



© NEWS.am STYLE