Արմինկան մայրիկի հետ լուսանկար է հրապարակել եւ հուզիչ գրառմամբ շնորհավորել  նրա տարեդարձը

16:39   9 հունիսի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում  նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է մյարիկի հետ։ Երգչուհին եւ նրա մայրը գրկախառնված են։ Իսկ ջերմ լուսանկարին կից ոճային երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Երբ ծնողները մեր կողքին են ու առողջ, մենք երջանիկ ենք ու հանգիստ։ Ծնունդդ շնորհավոր, Մամ ջան»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Արմինկան մուգ գույնի բլուզ էր կրում, որը համադրել էր նույն երանգի գլխարկի հետ։ Երգչուհին արտահայտիչ դիմահարդարմամբ էր։ «Եթե ժամանակին գլխարկներն ինձ դուր էին գալիս միայն ուրիշների վրա, ապա այժմ դրանք իմ զգեստապահարանի ցանկալի աքսեսուարներն են։ Սազո՞ւմ է»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE