Ջենիֆեր Լոպեսը դստեր հետ հանդես է եկել դուետով

17:26   9 հունիսի, 2019

49-ամյա հայտնի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ելույթ է ունեցել դստեր հետ։ Մոր եւ դստեր համատեղ ելույթը տեղի է ունեցել Լոս Անջելեսում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ, որը կազմակերպվել է It’s My Party համերգային նոր շրջագայության շրջանակներում։

View this post on Instagram

A post shared by Jennifer Lopez (@jlo) on

Մոր հետ բեմ բարձրացած Էմիլին կրում էր մոր հագուստից․ կարմրանարնջագույն ժանյակավոր, փքված զգեստ։ Էմման եւ Ջեյ Լոն կատարել են Limitless ստեղծագործությունը։

Երգչուհին համերգային ելույթից մի հատված տեղադրել է իր  Instagram-ում։ Տեսանյութում լսվում է, որ հանդիսատեսը բուռն ծափահարություններով ողջունում է աղջնակի ելւոյթը։ «Չեմ կարող հավատալ», - հակիրճ մեկնաբանել է հրապարակումը Լոպեսը։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն օրերս ստացել է Ամերիկայի նորաձեւության դիզայներների խորհրդի գլխավոր մրցանակը «Ոճի կուռք» անվանակարգում։ Նախորդ տարիներին CFDA Fashion Awards-ի մրցանակի նույն անվանակարգում արժանացել են Նաոմի Քեմփբելը, Ռիհաննան, Բեյոնսեն եւ Քեյթ Մոսը։



© NEWS.am STYLE