Հյութեղ կազմվածքով Մարիամ Մելիքյանը ներկայացել է լողազգեստով

21:32   9 հունիսի, 2019

Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողազգետով։ Կադրին կից երիտասարդ դերասանուհին հումորային մեկնաբանություն է գրել․ «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, անգամ արեւայրուքը»։

Նշենք, որ ավելի վաղ Մարիամ Մելիքյանը լուսանկար էր հրապարակել, որում ցուցադրել էր, թե ինչպիսին է եղել մանկության տարիներին։ Իսկ լուսանկարը հրապարակելու առիթը հանդիսացել էր Մարիամի երկրպագուներից մեկի խնդրանքը։ Լուսանկարին կից այն հարցին, թե երբեւէ ճակատի հաըվածում մազապունջ ունեցել է, Մարիամը գրել էր․ «Միայն այս տարիքում»։



© NEWS.am STYLE