«Վերջապե՜ս վայելում ենք երկար սպասված կիրակին»․ Հասմիկ Խոջյանը քնքուշ կերպարում

22:38   9 հունիսի, 2019

«Էլենի օրագիրը» հեռուստասերիաում Մարիամիկը հեռուստադիտողների կողմից սիրված է իր համեստ դպրոցականի կերպարով: Նրան մարմնավորող դերասանուհի Հասմիկ Խոջյանը իրական կյանքում եւս աչքի է ընկնում իր համեստ եւ զուսպ կերպարով, բայց ի տարբերություն Մարիամիկի՝ Հասմիկն ավելի նրբագեղ ու էլեգանտ կերպարներ է նախընտրում:

Հասմիկ Խոջյանն Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ, ամառային կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է սեւ, դասական զգեստ։ Հասմիկը նստած է փայտե նստարանին, նրա կերպարն ամբողջացնում են սեւ բարձրակրունկներն ու արեւային ակնոցը։ Կադրին կից դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Վերջապե՜ս վայելում ենք երկար սպասված Կիրակին»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում նա վառ գույնի վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր հետաքրքիր նախշերով շրջազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել էին վերնաշապիկի երագի բարձրակրունկ կոշիկները եւ արտահայտիչ դիմահարդարումը։ «Իմ գունավոր կյանքը»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE